Թուրքիայի իշխանությունները քրդամետ կուսակցությանը թույլ կտան տեսակցել PKK-ի բանտարկված առաջնորդին

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Թուրքիան որոշել է թույլ տալ քրդամետ կուսակցությանը բանակցություններ վարել քուրդ զինյալների բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական կառավարամետ Sabah-ը՝նշելով, որ կկազմակերպվի առաջին նման այցը մոտ մեկ տասնամյակի ընթացքում, գրում է Reuters-ը։

Սպասվում է, որ DEM կուսակցության պատվիրակությունը հինգշաբթի կամ ուրբաթ կգնա Իմրալը կղզու բանտ, նշում է Sabah-ը՝ չհստակեցնելով իր աղբյուրը։

Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական դաշնակից Դևլեթ Բահչելին առաջարկել էր այս քայլը՝ որպես պետության և Օջալանի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության միջև 40-ամյա հակամարտությունը դադարեցնելու փորձի մաս:

Ավելի վաղ քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) օրենսդիրները, դիմել էին Թուրքիայի Արդարադատության նախարարություն՝ թույլտվություն ստանալու հանդիպել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի