Ադրբեջանական օդանավի վթարից փրկված ՌԴ 9 քաղաքացիները տեղափոխվել են Մոսկվա

Լուրեր

09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
Բոլորը

Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանումից փրկված ՌԴ ինը քաղաքացիները, այդ թվում՝ մեկ երեխան, դեկտեմբերի 26-ի առավոտյան ՌԴ ԱԻՆ Իլ-76 օդանավով մեկնել են Մոսկվա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, գրում է Meduza-ն։

Տարհանված ռուսաստանցիների վիճակը գնահատվում է ծանր, սակայն նրանք ենթակա են եղել տեղափոխման, ասել է  ՌԴ ԱԻՆ «Ցենտրոսպաս» ջոկատի ռեանիմատոլոգ Վիկտոր Բելինսկին։

Օդանավի կործանումից հետո Ակտաուի տարածաշրջանային բազմամասնագիտական ​​հիվանդանոց է տեղափոխվել 27 տուժած, որոնցից 15-ը՝ Ադրբեջանի, 8-ը՝ Ռուսաստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ, ինչպես նաև մեկ զոհ, ում ինքնությունը չի պարզվել։

Ինքնաթիռի ուղևորներից 37-ը եղել են Ադրբեջանի քաղաքացիներ (որոնցից 23-ը զոհվել են), 16-ը՝ Ռուսաստանի (7 զոհ), 6-ը՝ Ղազախստանի (բոլորը մահացել են), 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ (բոլորը ողջ են մնացել)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի