Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկը։

«Մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես հիշեցնեմ՝ չէ՞ որ ամերիկացիներն ու ֆրանսիացիները, նկատի ունեմ նրանց պաշտոնական պատվիրակներին կամ նրանց պաշտոնական ներկայացուցիչներին, հատուկ ներկայացուցիչներին, Մինսկի խմբի համանախագահներին, դադարեցրին շփվել իրենց ռուս գործընկերների՝ ռուս համանախագահների հետ 2022 թվականի փետրվարին»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն-Ֆրանսիա գագաթնաժողովից հետո Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելուց, 2023 թվականի սեպտեմբերին տեղում իրավիճակի արմատական փոփոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի կողմից հաստատված մանդատը կորցրել է իր արդիականությունը։

«Հետևաբար, Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները, այսինքն՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկայացուցչի պաշտոնը ենթակա են լուծարման։ Եվ մենք կարծում ենք, որ այդ հարցում համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ կառույցները»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։