Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Մարդկանց թրաֆիքինգի ոլորտում գործունեություն իրականացնող շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը․ ամփոփվել են 2024 թ․ իրականացված աշխատանքները․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը և Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Վերջիններս անդրադարձել են նաև ոլորտում առկա մարտահրավերներին և ներկայացրել դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերը։

ԱՍՀ նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը ներկայացրել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից 2024 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքները։ Այս համատեքստում կարևորվել է շարունակական ջանքերի ներդրման անհրաժեշտությունը՝ սահմանված առաջնահերթությունների իրականացման գործում։

ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների և իրականացված աշխատանքներին։ Աշխատանքային խմբի մասնակցությամբ քննարկվել են ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի հարցաշարին առնչվող մի շարք հարցեր։

Աշխատանքային խմբի մասնակիցները բարձրաձայնել են հարցեր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքի իրացման առնչությամբ, ինչին ի պատասխան տրամադրվել է մանրամասն տեղեկատվություն՝ ներկա իրավիճակի և նախատեսվող կարգավորումների վերաբերյալ։