Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:

«Մինչ ատեստավորման գործընթացի իրականացումը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են ՄԿՈՒ հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ: Դրանց մասնակցել են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված 4 ուղղությունների (ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն) մասնագիտական և հատուկ մասնագիտական մոդուլներ դասավանդող 361 մանկավարժական աշխատողներ»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը և համարվել ատեստավորված: Ատեստավորման արդյունքում՝

60-69 տոկոս արդյունք ցուցաբերել է 52 մանկավարժական աշխատող,
70-79 տոկոս արդյունք՝ 67 մանկավարժական աշխատող,
80-89 տոկոս արդյունք՝ 87 մանկավարժական աշխատող,
90-100 տոկոս արդյունք՝ 70 մանկավարժական աշխատող,
նվազագույն շեմը չի հաղթահարել 34 մասնակից:
Ատեստավորման գործընթացը միտված է մանկավարժական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը. ատեստավորման արդյունքներով 70-79, 80-89 և 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխանաբար 30%, 40%, 50% տոկոսի չափով հավելավճար: 60-69 արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է` սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար՝ առանց հավելավճարի տրամադրման՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 1912-Ն որոշման: