Հավասար պայմաններ՝ տոմսերի վաճառքով զբաղվող բոլոր տնտեսվարողների համար

Լուրեր

15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, սպորտային կազմակերպությունների և ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման, ներդրման և սպասարկման ծառայությունների գնման մրցույթի անցկացման կարգը, այդ համակարգի ստեղծման ու ներդրման ժամանակացույցը:

Արդյունքում ակնկալվում է սեղմ ժամկետներում վերոնշյալ կազմակերպությունների համար ներդնել էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ինչը վաճառքի հնարավոր բոլոր ուղիների միջոցներով տոմսերի ձեռքբերումը կդարձնի առավել դյուրին ու հարմարավետ: Տոմսերի գնման հասանելիությունն էապես կխթանի պահանջարկը, հետաքրքրությունը մշակութային, սպորտային ու ժամանցային կյանքի հանդեպ: Տոմսերի իրացման ընթացքի հետ կապված լիարժեք տեղեկատվությունն ու վերահսկելիությունն էական գործիք կհանդիսանան գնային քաղաքականությանը հետևելու և հնարավոր չարաշահումները կանխելու ուղղությամբ: Միասնական համակարգ ունենալու դրական կողմերից է այն, որ միասնական համակարգ ներդրող, շահագործող և սպասարկող կազմակերպությունը չի զբաղվելու տոմսերի վաճառքով, տոմսերի վաճառքն իրականացվելու է գործակալական ցանցի միջոցով, որին ցանկացած ժամանակ կարող են միանալ փոքր և միջին կազմակերպություններ: Արդյունքում հավասար պայմաններ են ստեղծվելու բոլոր տնտեսվարողների համար՝ տրամադրելով նույնանման պայմաններ տոմսերի վաճառքի գործակալ դառնալու դեպքում:

Նախատեսվում է 2017 թ. աշնանը Երևան քաղաքում թատերահամերգային, թանգարանային, սպորտային, ժամանցային միջոցառումների տոմսերի իրացումն իրականացնել նոր համակարգի միջոցով, իսկ մինչև տարեվերջ այն ամբողջությամբ կիրառելի դարձնել ՀՀ ամբողջ տարածքում: Որոշմամբ առաջարկվում է գործընթացն իրականացնել նախաորակավորման հայտարարություն հրապարակելու միջոցով և ներկայացված հայտերի գնահատման ու բանակցությունների վարման արդյունքում գնման հրավերը տրամադրել միայն նախաորակավորված մասնակիցներին: Հաղթող ճանաչված կազմակերպությանը կառաջարկվի կնքել պայմանագիր, որի նախատեսված պայմաններով կապահովվի համակարգի տեխնիկական սպասարկումն ու շահագործումը, ինչպես նաև պատասխանատվությունը համակարգի հետագա բարելավման և վերազինման համար: