Ադրբեջանը եկել նստել է ուրիշի պատմական տարածքում և հոխորտում է․ Մինսկի խումբը պետք է արագ արձագանքի․ Լևոն Շիրինյան

Լուրեր

12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
Բոլորը

Ադրբեջանը եկել նստել է ուրիշի պատմական տարածքում և հոխորտում է հին քաղաքակրթություն ներկայացնող մի ժողովրդի, որը հայ ժողովուրդն է։ «Ադրբեջանի տարածքը հայերի, թալիշների պատմական տարածքն է։ Եկել բռնադատել են տեղի էթնիկական ազգերին և որպես  զավթիչ հոխորտում են հին քաղաքակրթություն ներկայացնող մի ժողովրդի վրա, որը հայ ժողովուրդն է»,- Factor.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի, Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

«Եթե վարչապետն ասաց, որ Արցախի հակամարտության հարցը պետք է լուծել հանրաքվեի միջոցով, իսկ  դա ավելի հեռահար նպատակ է, ես ասում եմ ստրատեգիական ճշմարտություն՝ Արցախի բանակը պետք է հասնի Քուռ-Արաքսյան խառնարան, և մինչև թալիշները չապստամբեն, այս հարցի վերջնական կարգավորման հնարավոր չէ հասնել»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահի այս հայտարարությանը պետք է արձագանքի արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը, Լևոն Շիրինյանը պատասխանեց․ «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արագ արձաանքի Ալիևի հայտարարությանը, բայց նրանք ավելի շատ վարում են հավասարակշռող քաղաքականություն»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպված նիստի ժամանակ հայտարարել է, որ  Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ փոփոխություններ կատարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ իր քաղաքականության մեջ, քանի որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական պատմական հող է, և այն ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս: