Բարեկամի ֆիրմայից չեն գնել էդ տոմսը. Գրիգորյանը` 20 հազար դոլար արժողությամբ Ավինյանի ավիատոմսի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Ես այդ պատվիրակության կազմում չեմ էլ եղել, որ իմանամ պարոն Ավինյանը ե՞րբ է նստել, ե՞րբ է վեր կացել, ե՞րբ պետք է ինչ-որ բան նկատեր կամ չնկատեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած այցի ավիատոմսի արժեքին:

«Կա հետևյալը՝ մեր ընդդիմադիր գործընկերները, մամուլը բարձրաձայնել են խնդիր, որ թանկարժեք է այդ տոմսը, որով պարոն քաղաքապետը մեկնել է ԱՄՆ: Քաղաքապետն էլ ասաց՝ երբ իմացել է՝ ինչ արժե տոմսը, համարել է, որ քննադատությունն օբյետկիվ է, արձագանքել է: Էլ ի՞նչ եք ուզում, որ քաղաքապետն անի»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ երեկ Տիգրան Ավինյանն հայտարարեց, որ ինքն էլ ապշել է ԱՄՆ մեկնելու համար ձեռք բերված ավիատոմսի արժեքից (շուրջ 20 հազար ԱՄՆ դոլար) և որոշել է փոխհատուցել այդ գումարը։

Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավիատոմսի գումարի փոխհատուցման մասին  հայտարարությունն արեց Factor TV-ում տեղի ունեցած բանավեճից հետո, որի ընթացքում բարձրաձայնվել էր նաև այդ հարցը։