Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու՝ Թրամփի գաղափարը մերժվել է

Լուրեր

30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
Բոլորը

Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն պատասխանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններին այն մասին, որ Վաշինգտոնը պետք է «տիրի և վերահսկի» կղզին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Գրենլանդիան պատկանում է Գրենլանդիայի ժողովրդին։ Մենք չենք վաճառվում և չենք վաճառվելու: Մենք չպետք է կորցնենք մեր երկարատև պայքարը հանուն ազատության»,- հայտարարել է Էգեդեն։

Միաժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ Գրենլանդիան պետք է բաց մնա «ամբողջ աշխարհի, հատկապես՝ հարևանների հետ համագործակցության և առևտրի համար»։

Դեկտեմբերի 22-ին Դոնալդ Թրամփը իր Truth սոցցանցում գրել էր, որ Միացյալ Նահանգները «կարծում է՝ Գրենլանդիայի սեփականությունն ու վերահսկողությունը բացարձակ անհրաժեշտություն է»՝ «ամբողջ աշխարհում ազգային անվտանգության և ազատության ապահովման» տեսանկյունից:

Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում արդեն առաջարկել էր կղզին գնել Դանիայից, որի կազմի մեջ է գտնվում Գրենլանդիան։ Սակայն Կոպենհագենը դրանից հետո կտրուկ մերժել էր նրա առաջարկը, իսկ երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն այն անվանել էր «աբսուրդ», ինչի պատճառով ԱՄՆ նախագահը նույնիսկ չեղարկել էր այցը Դանիա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի