Կրեմլը՝ Ասադի ամուսնալուծության և տեղաշարժի սահմանափակումների մասին

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար Ասադի տեղաշարժերի սահմանափակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Ո՛չ, չեն համապատասխանում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները, որ «Ասադի կինը ցանկանում է ամուսնալուծվել և հեռանալ Ռուսաստանից», և որ «Ասադի տեղաշարժը Մոսկվայից դուրս սահմանափակվել է, իսկ ունեցվածքը՝ սառեցվել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ տեղեկությունների՝ Ասմա Ասադը դիմում է ներկայացրել ռուսական դատարան՝ խնդրելով հատուկ թույլտվություն տրամադրել Մոսկվայից հեռանալու համար, և որ ռուսական իշխանությունները ներկայում քննարկում են նրա դիմումը։

Բացի այդ, նշվել էր, որ չնայած Ռուսաստանում ապաստան ստանալուն՝ Ասադը բախվում է խիստ սահմանափակումներ, այդ թվում՝ քաղաքական գործունեության և Մոսկվայից մեկնելու արգելքների։ Նշվում է, թե Ռուսաստանի իշխանությունները սառեցրել են նրա ակտիվների զգալի մասը, այդ թվում՝ 270 կիլոգրամ ոսկի, 2 միլիարդ դոլար կանխիկ գումար և 18 բնակարան Մոսկվայում։

Նշենք, որ Սիրիայի նախին նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքի անդամներին ՌԴ-ն ապաստան է տրամադրել Սիրիայում զինված ընդդիմության իշխանության գալուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի