Հնագույն քրիստոնեական ժառանգությունը, եկեղեցիներն Ադրբեջանում պաշտպանվում են պետության կողմից․ Ալիևը՝ Հռոմի պապին

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։ Դրանում Ալիևը նշել է, թե, իբր, «Ադրբեջանն այն եզակի վայրերից է, որտեղ միաձուլվում են տարբեր քաղաքակրթություններ, որտեղ դարեր շարունակ ծաղկել է ազգային մշակութային խճանկարը և հանդուրժողականության մթնոլորտը, տարբեր ազգությունների և կրոնների ներկայացուցիչներ գոյակցում են խաղաղության, անվտանգության, փոխադարձ վստահության և հարգանքի պայմաններում»։

«Քրիստոնեական համայնքն առանձնահատուկ տեղ է գրավում ժամանակակից ադրբեջանական հասարակության մեջ։ Ադրբեջանում հաստատված և հարյուրավոր տարիներ մեկ ընտանիքով այստեղ ապրած մեր քրիստոնյա քաղաքացիները նշանակալի դեր են խաղում մեր հայրենիքի հասարակական, քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում՝ հսկայական ներդրում ունենալով մեր սիրելի երկրի բարգավաճման գործում։ Հնագույն քրիստոնեական ժառանգությունը, սրբավայրերը, եկեղեցիները և այլ կրոնական շինություններ մեր երկրում, մզկիթների և սինագոգների հետ միասին, պաշտպանվում են ադրբեջանական պետության կողմից: Միաժամանակ, մեր երկիրն ակտիվ դեր է խաղում համաշխարհային մշակութային ժառանգության մարգարիտ համարվող քրիստոնեական հուշարձանների պահպանման գործում՝ դրանով իսկ նպաստելով միջմշակութային երկխոսությանը»,-ասվում է Ադրբեջանի նախագահի նամակում։

Հավելենք, որ Բաքուն պետական մակարդակով զբաղվում է Արցախի հայկական կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացմամբ ու վանդալիզմով, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիների պատմության խեղաթյուրմամբ։

Հայկական ժառանգության ոչնչացման փաստերը ՀՀ ներկայացնում է միջազգային ատյաններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի