Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություններ անել օտարերկրյա գործակալների մասին օրենքում․ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի բովանդակությունը (որը հայտնի է, որպես օտարերկրյա գործակալների մասին օրենք)։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, հայտնում է վրացական Առաջին ալիքը։

Բերսեի խոսքով՝ այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ Վրաստանի և Եվրախորհրդի, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Ես մտահոգություն եմ հայտնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անհատների իրավունքները ոտնահարող օրենսդրության վերաբերյալ: Այդ օրենսդրությունը պետք է փոփոխվի, որ լիովին համապատասխանի եվրոպական չափանիշներին, ինչպես նախատեսված է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»-ով և ինչպես նշված է Վենետիկի հանձնաժողովի կողմից: Ես ողջունում եմ ու հայտնում, որ  կառավարությունը  խոստում է տվել փոխելու «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի բովանդակությունը։ Աշխատանքային խումբ է ստեղծվելու Վրաստանի և Եվրախորհրդի, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կբացահայտի օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ գործընթացներ կարող են իրականացվել նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են իրավահավասարությունը, խտրականության կանխումը, ընտրական բարեփոխումները, բանտային և պրոբացիոն համակարգերի բարեփոխումները։

Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ և քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։
«Մենք քննարկել ենք թափանցիկության օրենքը և հայտարարել ենք, որ բաց ենք քննարկման համար… Մենք ասում ենք մի պարզ բան՝ եթե որևէ մեկը ապացույցներ բերի, որ այս օրենքում ինչ-որ բացասական բան կա, ապա մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը, այդ թվում՝ համագործակցել Եվրոպայի խորհրդի կառույցների հետ»,- ճեպազրույցում ասել էր վարչապետը։