Լոնդոնում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ գույքը թաքցվում է օֆշորներում․OCCRP

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու մերձավորները հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել Մեծ Բրիտանիայում։ Այս թեմային անդրադառնում է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP)։

Նշվում է, որ 2022 թվականին Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի բռնկումից հետո ընդունված օրենքը պետք է վերացնի բրիտանական գույքի օտարերկրյա սեփականատերերի շուրջ գաղտնիության շղարշը։ Լրատվամիջոցին հաջողվել է պարզել, որ Իլհամ Ալիևի դուստրերը Լոնդոնում ունեն վեց շքեղ բնակարան։ Սակայն, թե ով է վերահսկում ևս տասը ակտիվներ, որոնց վրա նախագահական ընտանիքը ծախսել է 160 միլիոն դոլար, հայտնի չէ. դրանք գրանցված են օֆշորներում։ Հավատարմագրային սեփականատերերի մասին տեղեկությունները թաքցվում են հանրությունից:

Հյուրանոցը գտնվում է Բրիտանական թանգարանի հարևանությամբ։ Պենտհաուսներ Հայդ պարկի դիմաց։ Առանձնատուն, որը նայում է Հեմփսթեդ Հիթի անտառապատ տարածքին:  2021 թվականին OCCRP-ը բացահայտել էր, որ Իլհամ Ալիևի և նրանց շրջապատի հարազատները Լոնդոնում ունեն մոտ 700 միլիոն դոլար արժողությամբ շքեղ անշարժ գույք: Ալիևի ղեկավարման քսան տարիների ընթացքում այդ մարդիկ հսկայական հարստություն են կուտակել, որը ներդրել են ժողովրդավարական աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկում։ Անշարժ գույքը նրանք գրանցել են տասնյակ օֆշորային ընկերությունների անունով։ Վերջին տարիներին Միացյալ Թագավորությունը մի շարք  բարեփոխումներ է իրականացրել, որպեսզի թույլ չտա աշխարհի հարուստներին և հզորներին թաքնվել օֆշորային կառույցների հետևում:

2022 թվականին ընդունված Տնտեսական հանցագործության դեմ (թափանցիկության և կիրառման) օրենքը պարտավորեցնում է Մեծ Բրիտանիայում սեփականություն ունեցող բոլոր օտարերկրյա ընկերություններին գրանցել սեփականատերերին օֆշորային բիզնես ռեգիստրում: Ակտիվների սեփականատիրոջը գտնելն այժմ պետք է սահմանափակվի առցանց տվյալների բազայի միջոցով պարզ հարցմամբ:

OCCRP-ի լրագրողներն ու Թրանսփարենսի Ինթերնեշնլի բրիտանական մասնաճյուղի հետազոտողները ուսումնասիրել են 23 օբյեկտների տվյալները, որոնք նախկինում կապում էին Ալիևների և նրանց շրջապատի հետ:  Կապը բացահայտվել է վեց դեպքում. առաջին անգամ փաստվել է, որ Ալիևի դուստրերը՝ Լեյլան և Արզուն, ուղղակիորեն ունեն վեց շքեղ բնակարան Հայդ պարկի դիմաց գտնվող շենքում։

Սակայն չի հաջողվել տեղեկություններ  գտել տասը գույքի սեփականատերերի մասին, որոնք Ալիևներն ու նրանց շրջապատը գնել են 160 միլիոն դոլարով. առանձնատուն Հեմփսթեդ Հիթում, երկու քաղաքային տուն, մի քանի բնակարան և պենտհաուս, ինչպես նաև Լոնդոնի կենտրոնում գտնվող վեցհարկանի շենք: Ռեեստրում միայն նշվում է, որ դրանք գրանցված են Մեն կղզում գրանցված թրասթի անունով։ Թրասթները կառույցներ են, որոնք թույլ են տալիս մեկ անձին կառավարել մյուսի ակտիվները:

Օտարերկրյա ձեռնարկությունների ռեգիստրում լրագրողները նաև տեղեկություններ են գտել Ալիևների հետ երբևէ կապված առաջին օբյեկտներից մեկի՝ Հայդ պարկի դիմաց գտնվող հինգ հարկանի շենքի մասին: 2015 թվականին OCCRP-ը բացահայտել էր, որ Լեյլա Ալիևան՝ Ադրբեջանի նախագահի դուստրը, եղել է բրիտանական ընկերության տնօրենների թվում, որը շահագործում էր ավելի քան 33 միլիոն դոլար արժողությամբ օբյեկտ:

Այնուհետև Ադրբեջանի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով բանտարկել էին OCCRP-ի ադրբեջանցի աշխատակիցներից մեկին՝ լրագրող Խադիջա Իսմայիլովային: Նախկինում անշարժ գույքի հետ ընտանիքի կապի միակ վկայությունը կորպորատիվ փաստաթղթի վրա Ալիևայի ստորագրությունն էր։ Շենքի բնակարանները պատկանել էին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերություններին։

Այնուամենայնիվ, Տնտեսական հանցագործությունների մասին օրենքը պահանջում էր, որ այս ընկերությունները գրանցեն իրենց սեփականատերերին օֆշորային բիզնեսի ռեգիստրում: Արդյունքում պարզվել է, որ շենքում հինգ բնակարան պատկանում է Լեյլա Ալիևային, ևս մեկը՝ նրա կրտսեր քրոջը՝ Արզուին։

Այս դեպքում բրիտանական բարեփոխումներն օգնել են բացահայտել այդ ակտիվների իրական սեփականատերերին:

Վեց դեպքերում լրագրողները չեն հայտնաբերել կապեր Ալիևների հետ անշարժ գույքի սեփականատեր ընկերությունների կողմից նշված շահառուների միջև։ Այս գույքերը, հավանաբար, վաճառվել են 2021 թվականին OCCRP-ի հետաքննության հրապարակումից հետո: Առեղծված է մնում, թե իրականում ում են պատկանում Լոնդոնի մյուս տասը ակտիվները:

Դրանք պատկանում են ութ օֆշորային ընկերությունների։ Նրանցից շատերը օրենքով սահմանված կարգով գրանցել են շահառուների։ Բոլոր ընկերությունները ցուցակագրել են Hollyberry Trustee Limited հավատարմագրային ընկերությունը Մեն կղզում, որի մանրամասները ներկայացված են հետազոտության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի