ԱՄՆ-ն Թուրքիային թույլատրել է ՌԴ-ից ստացված գազի համար վճարել «Գազպրոմբանկի» միջոցով

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն ազատել է ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ պատժամիջոցներից՝ թույլ տալով Անկարային վճարել գազի ներկրման համար։ Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը Bloomberg-ին ասել է, որ ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ մի շարք բանակցություններից հետո երկրին կթույլատրվի շարունակել գազի վճարումները իրականացնել «Գազպրոմբանկի» միջոցով։

Անցյալ ամիս Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ, որը անհանգստություն էր առաջացրել շատ երկրներում, այդ թվում՝ Եվրամիությունում։ Պատժամիջոցները խոչընդոտ են նրանց համար, որոնք օգտագործում են ռուսական  բանկը վճարումներ կատարելու համար։ Չորեքշաբթի օրը Հունգարիան  հայտարարել էր, որ նույնպես բացառություն է ստացել պատժամիջոցներից։

Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի բնական գազի ներմուծման ծավալի ավելի քան մեկ երրորդը գալիս է Ռուսաստանից։

Bloomberg-ը հայտնել էր, որ Անկարայի պաշտոնյաները նոյեմբերին հանդիպել են ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու վճարման այլընտրանքային եղանակները: Բայրաքթարը , սակայն, չի մեկնաբանել այդ քննարկումները։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Անկարան ԱՄՆ-ից արտոնություն է  ցանկանում, քանի որ պատժամիջոցների պատճառով Թուրքիան չի կարողանա ՌԴ-ին վճարել բնական գազի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի