ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է՝ խաղաղությունը Հարավային Կովկասում․ Մակունցն ընդունել է Սամանթա Փաուերին

Լուրեր

26.05.2026 | 12:35
Գեղակերտում հավաքի մասնակցելու դիմաց 15 հազար դրամ են բաժանել․ ՆԳՆ
26.05.2026 | 12:26
13 համարի քվեաթերթիկ չի լինի․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը
26.05.2026 | 12:20
Լավրովը հայտարարել է, թե օտարերկրյա դիվանագետները պետք է տարհանվեն Կիևից. ԵՄ-ն արձագանքում է՝ ոչ մի տեղ չի գնում
26.05.2026 | 12:12
Կյանքից հեռացել է անվանի մարզիչ Վարդան Ներսիսյանը
26.05.2026 | 11:59
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
26.05.2026 | 11:49
Իրանի հարստացված ուրանը կոչնչացվի ԱՄՆ-ում, տեղում կամ «այլ ընդունելի վայրում». Թրամփ
26.05.2026 | 11:40
«Կարա՞ս ստեղով գաս, ինձ մի քիչ բան տաս», «Մի քիչ ինչքա՞ն»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
26.05.2026 | 11:33
«Սերժ Սարգսյանը գլուխ է գովացել․ առաջին անգամ заводской Դ-30 հրանոթ ունեցել ենք 2023-ին»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 11:22
ԱՄՆ-ն «ինքնապաշտպանական հարվածներ» է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցի շուրջ
26.05.2026 | 11:13
Կալուգայում 60-70-ականներին ծնված գրեթե բոլորի արտասահմանյան անձնագրերում կա ФСБ -ի մասին նշումը․ Նարեկ Կարապետյան
26.05.2026 | 11:07
«Միլանը» հեռացրել է գլխավոր մարզիչին ու ղեկավար կազմին
26.05.2026 | 10:59
Բաքվում այսօր մեկնարկում է Արցախի նախկին ղեկավարների դատավճիռների բողոքարկման քննությունը
26.05.2026 | 10:54
Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում հնչել է թնդանոթի 3 կրակոց
26.05.2026 | 10:40
«Վոլֆսբուրգն» առաջին անգամ դուրս է մնացել Բունդեսլիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 10:32
Քվորում չկա, ԱԺ նիստին ներկա է 5 պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տևական ազդեցությանը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում:

«Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, որը դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցեց քննարկմանը: Դեսպան Մակունցն իր բացման խոսքում, ողջունելով բարձրաստիճան հյուրերին, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին՝ բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ-ի ներդրման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման գործում: Դեսպանը երախտագիտություն հայտնեց ՄԶԳ կառավարիչ Փաուերին առաջնորդության համար՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և միջազգային զարգացումը՝ ընդգծելով Կառավարչի հանձնառությունը Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցերին։

Կառավարիչ Փաուերն իր ելույթում վերահաստատեց Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ամուր գործընկերությունը՝ ընդգծելով շարունակական համագործակցության կարևորությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը և պարենային անվտանգությունը:

Քննարկումը համակարգում էր դեսպան Մարի Յովանովիչը՝ հեղինակավոր դիվանագետ, ով 2008-2011 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր: Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխանի հատվածը:

Հարցուպատասխանի ընթացքում դեսպան Մակունցը նշեց, որ երկկողմ հարաբերությունները խարսխվում են նախևառաջ երկու պետությունների ընդհանուր արժեքների վրա։ Համոզմունք հայտնեց, որ մի շարք հարցերում ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է՝ խաղաղությունը Հարավային Կովկասում։ Դեսպանն անդրադարձավ նաև Սփյուռքի դերակատարմանը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման հարցում։

Դեսպան Մակունցը եզրափակեց միջոցառումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Միացյալ Նահանգների հետ իր գործընկերությունն ամրապնդելու հարցում։ Նա լավատեսություն հայտնեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում շարունակական համագործակցության և այդ հարաբերությունները ԱՄՆ ձևավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու վերաբերյալ: Միջոցառումը, որին մասնակցում էին ԱՄՆ կառավարության, Կոնգրեսի, վերլուծական կենտրոնների, հայ համայնքի ներկայացուցիչները, ավարտվեց ընդունելությամբ»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։