Փաշինյանից գոհ եմ․ նորանշանակ մարզպետը խուսափեց վարչապետի թերությունները նշել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մուշեղ Մուրադյանը իր դիմումը համաձայն է դուրս եկել աշխատանքից և ինքը պիտի մեկնաբանի, թե ինչի համար. գուցե անձնական հարցեր կան, չեմ կարող ասել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով այդ պաշտոնից Մուշեղ Մուրադյանին ազատելուն:

«Եթե կառավարությունը ինքը ազատեր պարոն Մուրադյանին, կառավարությունը պիտի մեկնաբանություն տար, թե ինչի համար է ազատել, բայց պարոն Մուրադյանը ինքն է դիմում գրել, գուցե և կան անձնական հարցեր, որոնք, բնականաբար, ինքը չի բարձրաձայնելու»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ Մուրադյանը կառավարության շենք էր մտնում որպես Շիրակի մարզպետ և իր համար տարակուսելի էր, որ ինքը ազատվելու է աշխատանքից, բայց կես ժամ հետո պարզվեց, որ դիմում է գրել, Առուշանյանն ասաց. «Ես չեմ կարող հիմա մեկնաբանել, պարոն Մուրադյանը ինչ ձևով է մտել կառավարության շենք և ինչ ձևով է դուրս եկել։ Ես կարող եմ մեկնաբանել իմ գործողությունները և այն անելիքը, որ ես անելու եմ: Մեծ պատասխանատվությամբ ծառայելու եմ մարզին, քաղաքին  և Հայաստանի Հանրապետությանը:

Իմ իմ առջև դրված միակ խնդիրը՝ ծառայել Շիրակի մարզին արդար, ազնիվ: Մութ խնդիրներ չկան դրված, ինչ պարտականություններ, որ ունի Շիրակի մարզպետը, լիարժեք կատարել մեծ պատասխանատվությամբ: Ես նաև մեծ հպարտությամբ եմ կատարելու այդ պարտականությունները և ամենակարևորը՝ ազնիվ ու արդար»:

Անդրադառնալով Գյումրիում արտահերթ ընտրություններին, Դավիթ Առուշանյանն ասաց. «Գյումրիում արտահերթ ընտրությունները լինելու են մարտի վերջին, հիմա գնամ Գյումրի, հասկանամ մեր թեկնածուն ինչ աշխատանքներ է տարել: Այս պահին առաջնային խնդիրը արտահերթ ընտրությունները չեն, առաջնային խնդիրը քաղաքում այս 2-3 ամսում կուտակված հարցերն են՝ քաղաքացիների դիմումներ, շինթույլտվություններ, ապօրինի շինություններ, բացօթյա առևտուր, գումարների հավաքագրում և այլ վարույթներ: Ժամանակ կա, կհասցնենք նաև պատրաստվել արտահերթ ընտրություններին:

Քաղաքը երեք ամիս կառավարում չի ունեցել, դե պատկերացրեք Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, ինչքան խնդիրներ կուտակված կլինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։