Հուսով ենք առաջիկայում հնարավոր կլինի ամրագրել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը․ Մակունցը՝ հանրապետական կոնգրեսականին
Քաղաքականություն
19.12.2024 | 10:12Դեկտեմբերի 18-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Քեն Քալվերթի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։
«Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովման հետ կապված հարցեր։ Դեսպանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը հետագայում ևս խորացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի ամրագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը»,- տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։