ԿԳՄՍ նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը:

2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում, իսկ նոյեմբերի 22-26-ը Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել է 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում:

«Շնորհակալ ենք ձեր աշխատանքի, ջանքերի և գրանցած արդյունքների համար, ինչը թույլ է տալիս մեկ անգամ ևս համոզվել, որ շատ տաղանդավոր երեխաներ ունենք: Մեզ համար չափազանց կարևոր է խրախուսել երեխաների շրջանում ստեղծագործականությունը, սերը արվեստի նկատմամբ, ինչին էլ ուղղված է համադպրոցական մշակութային տարի հայտարարելու նախաձեռնությունը»,- ասել է նախարարը:

Նախարարը մաղթել է երեխաներին նոր հաջողություններ ու հաղթանակներ և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու տաղանդի զարգացման ու մասնագիտական որակի բարելավման բոլոր նախաձեռնություններին:

Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին և մեկ 2-րդ մրցանակակիր: