Քրեակատարողական ծառայությունում ներկայացվել են վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգով նախատեսված բալային համակարգի փոփոխությունները

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանրային քննարկում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգով նախատեսված բալային համակարգի վերաբերյալ․ այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժնից։

Քննարկմանը մասնակցել են Քրեակատարողական ծառայության, Արդարադատության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված, շահագրգիռ անձինք և իրավաբաններ։

Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է բալային համակարգի՝ փոփոխությունների ենթակա հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ դատապարտյալի ռիսկայնության գնահատման,  վերասոցիալականացման նոր չափորոշիչները:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր չափորոշիչների նախնական գործարկման վերաբերյալ» ՀՀ արդարադատության նախարարի հրամանը՝ Ծովինար Թադևոսյանը մանրամասն ներկայացրել է նաև սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից 2024 թվականին իրականացված փորձնական միջոցառումների արդյունքներն ու առավելությունները:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են մասնակիցների դեմ և կողմ կարծիքները, բալային նոր համակարգի վերաբերյալ հնչեցված հիմնավոր առաջարկություններն ու դիտարկումներն ընդունվել են ի գիտություն՝ խորքային խնդիրներին բազմակողմանի լուծումներ տալու հեռանկարով։