Թուրքիայի կառավարությունը ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել ընդդիմության կողմից վերահսկվող 6 քաղաքապետարանների նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Թուրքիայի Աշխատանքի նախարարությունը ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել վեց մունիցիպալիտետների նկատմամբ, որոնք ղեկավարվում են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) կողմից՝ նպատակ ունենալով հավաքագրել կառավարության պարտքերը, գրում է Stockholm Center for Freedom-ը։

Նախարարությունը ձգտում է հավաքել վեց քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի, Անկարայի, Ադանայի և Մերսինի քաղաքապետարանների պարտքը, ինչպես նաև Ստամբուլի Շիշլիի շրջանինը Սոցիալական ապահովության հաստատությանը (SGK) իրենց չվճարված հավելավճարների համար: Ֆինանսական պատժամիջոցների պատճառով արգելափակվել են նաև վեց քաղաքապետարանների բանկային հաշիվները։ Տուժել են նաև իրենց դուստր ընկերությունների բանկային հաշիվները:

Անկարայի քաղաքապետարանն ունի ամենաբարձր չմարված պարտքը կառավարությանը, այն կազմում է 5,7 միլիարդ լիրա (163 միլիոն դոլար): Նրան հաջորդում է Իզմիրի քաղաքապետարանը՝ 5,3 մլրդ լիրա, ապա Ստամբուլի քաղաքապետարանը՝ 3,3 մլրդ լիրա։

Միաժամանակ, CHP-ն և Ստամբուլի քաղաքապետարանը հերքել են քաղաքապետարանների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների կիրառման մասին լուրերը։ Ստամբուլի քաղաքապետարանը X-ում հրապարակված հաղորդագրությամբ նշել է, որ ի գիտություն ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ իր բանկային կամ մասնաճյուղերի հաշիվների վրա արգելափակում չկա։ Կուսակցության փոխնախագահը զգուշավոր է խոսել՝ հերքելով քաղաքապետարանների մասին մամուլի հրապարակումները։

«Մեր քաղաքապետարաններից որևէ մեկի դեմ ոչ մի գործողություն չկա։ Եթե որոշ լրագրողներ ինչ-որ բան են գրում, ներսից տեղեկություն են ստանում։ Մենք խոսել ենք տվյալ քաղաքապետերի և ադմինիստրատորների հետ, և նման իրավիճակ չկա, բայց դա չի նշանակում, որ դա տեղի չի ունենա»,- ասել է Գյոքհան Գյունայդինը։

Այս միջոցները գալիս են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին զանգից անմիջապես հետո, որը հրահանգել է աշխատանքի նախարար Վեդաթ Իշըքհանին «թափահարել» ընդդիմադիր համայնքապետարաններին իրենց պարտքերի պատճառով։

Էրդողանն ընդդիմության կողմից ղեկավարվող քաղաքապետարանների վրա ֆինանսական և դատական ճնշում գործադրելու՝ իր կառավարության ակնհայտ մտադրությունը ցուցադրել էր, երբ հուլիսին հայտարարել էր, որ Ֆինանսների նախարարությունն աշխատում է քաղաքապետարանների պարտքերը հավաքագրելու ծրագրի վրա։

CHP-ն երկրի ղեկավարին մեղադրել է ընդդիմադիր քաղաքապետարանների դեմ «ֆինանսական հեղաշրջում» իրականացնելու փորձի մեջ։ Ընդդիմադիր կուսակցությունը պնդում է, որ Էրդողանը փորձում է ֆինանսապես կաթվածահար անել ընդդիմադիր քաղաքապետարանները՝ խաթարելու ծառայություններ մատուցելու նրանց կարողությունը, որպեսզի վրեժ լուծի մարտին իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ընտրություններում պարտության համար։

Մարտի 31-ի տեղական ընտրություններում CHP-ն 47 տարվա մեջ առաջին անգամ հաղթել էր՝ ապահովելով ձայների 37,7 տոկոսը, պահպանելով վերահսկողությունը հիմնական քաղաքներում և ապահովելով զգալի ձեռքբերումներ այլ շրջաններում, իսկ ԱԶԿ-ն երկրորդ տեղում էր՝ հավաքելով ընդամենը 35,4 տոկոս:

Անցյալ ամիս դատախազները նաև հետաքննություն են սկսել երեք քաղաքապետարանների նկատմամբ, որոնք ղեկավարվում են CHP-ի քաղաքապետերի կողմից՝ անկանոն ծախսերի և կառավարությանը չվճարված պարտքերի մեղադրանքով:

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում է Էրդողանի ամենահզոր քաղաքական մրցակիցը, CHP-ի քաղաքապետարանների հետաքննությունն անվանել է «պարզապես դատական ոտնձգություն», որը սկսվել է կառավարության պատվերով։ Նա նաև քննադատել է դատական իշխանություններին այն բանի համար, որ տարիներ շարունակ ԱԶԿ-ի ղեկավարած քաղաքապետարաններում հետաքննություն չի իրականացվել և մեղադրել կառավարությանն ընդդիմության կողմից վերահսկվող քաղաքապետարանների դեմ «հեղինակության սպանություն» իրականացնելու մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի