Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված շինծու քրգործերը փոխանցվել են դատարանին

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերը փոխանցվել են դատարանին։ Տեղեկությունը տարածել է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է գլխավոր դատախազի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 16-ին և դիտարկման համար ուղարկվել Բաքվի զինվորական դատարան։

Դատարանը քննելու է 15 անձի նկատմամբ գործ՝ ընդհանուր 2548 դրվագով։ Նշվում է, թե Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական հետաքննություն է անցկացրել, իբր, «Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ կատարված ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով և շատ այլ հանցագործությունների» դրվագներով։

2024 թվականի մայիսին, Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ, 1987-ից 2024 թվականներին տարբեր քննչական մարմինների կողմից քննված 1389 քրեական գործ միավորվել է մեկ վարույթում։

Նշվում է, որ այդ 15 անձինք են՝ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սակահյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլ Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը։ Նրանց նկատմամբ գործեր են հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 100, 102, 105, 106, 107, 110, 112, 113, 114, 115, 116, 118, 120, 192, 214, 214-1, 218, 221, 228, 227, 270 հոդվածներով։

«Ղեկավարվելով սույն քննչական գործով մատնանշված դրվագներով բազմաթիվ անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու լուրջ հիմքերով, Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը համագործակցության է հրավիրում ՀՀ պատկան մարմիններին»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի