Թուրքիան զորք է կուտակում Սիրիայի հետ սահմանին․ ԱՄՆ մտավախություն ունի, որ դա ազդարարում է լայնածավալ ներխուժման նախապատրաստության մասին․ WSJ

Լուրեր

25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն ավելի ու ավելի է անհանգստանում, որ Թուրքիան և նրա զինյալ դաշնակիցները պատրաստվում են լայնածավալ ռազմական ներխուժման Սիրիայի տարածք, որը վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերի կողմից։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, փոխանցում է The Jerusalem Post-ը։

Պաշտոնյաները վկայակոչել են թուրքական զինուժի զգալի կուտակումը Սիրիա-Թուրքիա սահմանին գտնվող Քոբանիի մոտ՝ քրդական մեծամասնությամբ քաղաքի, ինչը մտավախություն է առաջացրել մոտալուտ հակամարտության մասին: Ամերիկացի անանուն պաշտոնյաների համաձայն՝ կուտակումները նման են թուրքական տեղաշարժերին, որոնք նկատվել են 2019 թվականին Սիրիայի հյուսիս-արևելք ներխուժումից առաջ: ԱՄՆ պաշտոնյաներից մեկը WSJ-ի հետ զրույցում նախազգուշացրել է, որ «անդրսահմանային գործողությունը կարող է մոտ լինել»:

Պաշտոնյաները նաև ընդգծել են, որ թուրքական նոր հարձակումը կխորացնի անկայունությունը տարածաշրջանում և կխաթարի «Իսլամական պետության» մնացորդների դեմ անվտանգությունը պահպանելու ջանքերը։

Լրատվամիջոցը մանրամասնում է թուրքական հատուկ նշանակության ուժերի, հրետանային ստորաբաժանումների և դաշնակից աշխարհազորայինների տեղակայումը սահմանի երկայնքով ռազմավարական դիրքերում։

Ի պատասխան սրվող իրավիճակի՝ Սիրիայում քրդական քաղաքացիական վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա Իլհամ Ահմեդը նամակ է գրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա՝ հրաժարվելու պլանավորված գործողությունից: Ահմեդի նամակում, որը հայտնվել է WSJ-ի տրամադրության տակ, ասվում է, որ Թուրքիան նպատակ ունի տիրանալ քրդական տարածքին մինչև Թրամփի երդմնակալությունը՝ դրանով իսկ ստիպելով նոր վարչակազմին ճանաչել Անկարայի հեղինակությունը տարածաշրջանում։

«Եթե Թուրքիան շարունակի իր ներխուժումը, հետևանքներն աղետալի կլինեն»,- ասվում է նամակում։

Նշվում է նաև, որ նման գործողությունը կարող է տեղահանել ավելի քան 200,000 քուրդ խաղաղ բնակիչների և սպառնալ շրջանի քրիստոնեական համայնքներին:

Հաղորդվում է, որ նամակը կոչ է արել Թրամփին հետևել քրդական ուժերին աջակցելու նախկին երաշխիքներին՝ հիշեցնելով վերջինիս խոստումների մասին, որ «ԱՄՆ-ը չի լքի քրդերին»:

«Ձեր վճռական ղեկավարությունը կարող է կանգնեցնել այս ներխուժումը և պահպանել նրանց արժանապատվությունն ու անվտանգությունը, ովքեր եղել են անսասան դաշնակիցներ խաղաղության և անվտանգության համար պայքարում»,- ասվում է Ահմեդի նամակում:

Քանի որ Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը շրջապատել են Քոբանին արևելքից և արևմուտքից, քրդական ուժերի՝ SDF-ի խոսնակը WSJ-ին ասել է,  որ ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի շուրջ բանակցություններն այս շաբաթվա սկզբին տապալվել են առանց համաձայնության:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցյալ շաբաթ այցելել էր Թուրքիա՝ փորձելով հանդարտեցնել լարվածությունը։ Լրատվամիջոցը նշում է, որ նա փորձել է Էրդողանից երաշխիքներ ստանալ քրդական ուժերի դեմ գործողությունները սահմանափակելու հարցում, սակայն չի կարողացել որևէ պարտավորություն ապահովել։

WSJ-ը նշում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի