Բացահայտվել է հանցագործության 310 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 13-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 310 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 87, թմրանյութի հայտնաբերման՝ 39, մարմնական վնասվածք պատճառելու՝ 33, խարդախության ՝ 29, ֆիզիկական ներգործության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 18, հոգեկան ներգործության` 11, խուլիգանության ու փաստաթուղթ կեղծելու` 5-ական, զենք-զինամթերքի առգրավման` 4, բնակարանային գողության, թմրանյութի իրացման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ալիմենտ վճարելուց խուսափելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կողոպուտի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ինքնիրավչության և սառը զենք կրելու՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեկան լիազորությունների չարաշահման, պետական ունեցվածքի գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, մարդու առևանգման, ավտոմեքենայի գողության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, փողերի լվացման, սուտ ցուցմունք տալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պահելու, ինքնավնասման, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու և հրազենի բաղկացուցիչ մասերի՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 5-ական, ֆիզիկական ներգործության, մարմնական վնասվածք պատճառելու ու այլ հանցագործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 5–ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման՝ 3 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար․ 2 մարդ զոհվել է․ 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։