Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը» և ելույթ ունեցել «Միացնելով կետերը. էներգիա, տեխնոլոգիա և առևտուր» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Իր ելույթի ընթացքում գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմյան բազմապիսի սպառնալիքները լրջորեն խաթարում են միջազգային խաղաղությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները։ Նա շեշտել է, որ որևէ երկիր ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել այդ գլոբալ մարտահրավերները, և արդյունավետ բազմակողմ հարաբերությունները կարևոր են մարդու իրավունքների առաջմղման, օրենքի գերակայության ամրապնդման, աղքատության վերացման, պարենային անվտանգության ապահովման, սոցիալական ներառականության խրախուսման, գենդերային հավասարության ապահովման և երիտասարդության հզորացման համար:

Իր խոսքում նա մասնավորապես նշել է.
«Համոզված լինելով, որ տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Ընդգրկման, ոչ խտրական սկզբունքով տարածաշրջանային ենթակառուցվածքների օգտագործման և բոլոր շահագրգիռ կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու տեսլականով առաջնորդվելով՝ այս նախագիծն ուղղված է տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունների զարգացմանը՝ նորոգելով, կառուցելով և շահագործելով ճանապարհներ, երկաթուղիներ, մալուխներ և էլեկտրագծեր՝ հարգելով պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեծ կարևորություն է տալիս փոխադարձ վստահության կառուցմանը, որպես խաղաղության հիմնաքար։ Իր հարևանների և միջազգային գործընկերների հետ ակտիվորեն համագործակցելով՝ Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը և նպաստել ժողովուրդների միջև փոխըմբռնման հաստատմանը»: