ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը գրությամբ տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը՝

«1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույտվություն տրամադրելու վերաբերյալ:
2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույտվություն տրամադրելու վերաբերյալ:

Այսպիսով լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը հատուկ ուղերձ էր հղել Երևանում անցկացված Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024) մասնակիցներին:

«Ողջունում եմ բոլորին: Ցավում եմ, որ այս անգամ չկարողացա լինել Երևանում, բայց հուսով եմ հաջորդ անգամ անձամբ ներկա գտնվել: Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ հիանալի նախագծեր իրականացնելու գաղափարով` տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց ու թափանցիկ Արհեստական բանականության զարգացում, որն էլ ավելի կընդլայնի մարդկային ճանաչողության սահմանները»,-ասված էր Իլոն Մասկի ուղերձում: