ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության համար

Լուրեր

30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ թե ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունների, ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ»  անձանց խմբի նկատմամբ կիրառել է համապատասխանաբար 392 484 000, 324 110 000, 206 223 000 և 155 546 000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար։

«Վարույթի շրջանակներում արձանագրվել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ընկերությունները գները փոփոխել են նույնանման՝ անկախ  այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ ընկերությունների անուղղակի հակամրցակցային համաձայնության վարքագիծն առավել վառ դրսևորվել է 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր և 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նրանք  միաժամանակ՝  նույն օրը կամ մինչև երկու օրվա տարբերությամբ, բարձրացրել և իջեցրել են ԱԻ-92 տեսակի բենզինի մանրածախ իրացման գներն այն դեպքում, երբ նրանց ծախսերը միմյանցից տարբերվել են։ Ավելին, եղել են դեպքեր, երբ ընկերությունների ինքնարժեքի իջեցումը զուգակցվել է իրացման գնի բարձրացմամբ  և հակառակը։