Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
Քաղաքականություն
12.12.2024 | 19:27Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե թուրքական դիվանագիտության ղեկավարը մեկնել է Սիրիայի մայրաքաղաք՝ Դամասկոս։
«Տեղեկությունը ճիշտ չէ։ Նախարարն Անկարայում է»,- նշել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Ավելի վաղ Al Jazeera-ն հայտնել էր, թե Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ու երկրի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը ժամանել են Դամասկոս։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի