Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Արարատի մարզում՝ հայ թուրքական սահմանին ռուս սահմանապահները երեկ հայտնաբերել են, որ մի փոքր հատվածում փշալարը վնասված է։ Վնասված հատվածը գտնվում է Ռանչպար բնակավայրի տարածքից որոշ  հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։ Սահմանապահները վնասված հատվածի մոտ  նկատել են թույլ երևացող ոտնահետքեր․ այս տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Ռանչպարի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը։ Ըստ նրա՝ հստակ չի կարող ասել, թե քանի անձի ոտնահետքի մասին է խոսքը, բայց առերույթ երկու տարբերվող ոտնահետքեր են նկատվել։

«Տեղեկությունը փոխանցվել է մեզ, Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը,  ամեն տեսակի միջոցառում իրականացվել է, բայց ապարդյուն, որովհետև հստակ ինֆորմացիա չունենք՝ անձ է անցել սահմանից, թե ոչ, կամ հետ են գնացել, թե ոչ»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Վահան Վարդանյանը։

Մեր հարցին՝ տարածքում տեսախցիկներ չկա՞ն, Վարդանյանը պատասխանեց, որ վարչական շրջանի մուտքի և ելքի հատվածներում տեսախցիկներ կան, բայց վատ եղանակային պատճառով տեսանելիություն չկա։

«Այնպիսի մառախուղ է լինում, որ մի մետրից այն կողմ դժվար է ինչ-որ բան տեսնել, առավել ևս՝ տեսախցիկը մութ ժամի դժվար, թե ինչ-որ բան ֆիքսի»,- ասաց  Վարդանյանը և նշեց, որ իրենք բնակիչների հետ ևս աշխատում են, որպեսզի տագնապային, լարված իրավիճակ չստեղծվի։

«Դպրոցը, մանկապարտեզը աշխատում է, ոչ մի րոպե անգամ չի փակվել, տնօրենների հետ անմիջական կապի մեջ ենք։ Տարվա մեջ մի քանի անգամ նման դեպքեր լինում են, սովոր ենք։ Ամեն ինչ պատշաճ արվում է, թե՛ Ոստիկանության, թե՛ ԱԱԾ-ի տարածքային պետի հետ անմիջական կապի մեջ ենք,  թե՛  շարժական, թե՛ անշարժ պոստեր ունենք դրված, մինչև հասկանանք ինչ է լինելու»,- ասաց Վահան Վարդանյանը։

Արաքս Մամուլյան