Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները

Լուրեր

26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
Բոլորը

ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը դեկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի տարածաշրջանային կցորդ Իմեդա Ցիցաշվիլու գլխավորած պատվիրակության հետ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Իմեդա Ցիցիաշվիլին գոհունակություն է հայտնել համագործակցության ամրապնդման ու ընդլայնման համար, ինչի մասին փաստում է նաև փոխգործակցության հուշագիրը։ Նա առավել ընդլայնված և շարունակական համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման, նյութատեխնիկական բազայի հզորացման ուղղությամբ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ վերահաստատվել է ՆԳ նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի միջև ընդլայնված փոխգործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղություններն ու հնարավորությունները։