Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից

Լուրեր

07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 12:00
Ես իմ հայրենիքի համար եմ եկել. Փաշինյանի հետ Գյումրիում պատարագի մասնակցող քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:40
ԱԱ․ Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է
07.12.2025 | 11:26
Նիկոլ Փաշինյանը Յոթ Վերքում է․ եկեղեցում են արքեպիսկոպոսներ Կճոյանը, Միրզախանյանն ու Ադամյանը, եպիսկոպոս Սարոյանը
07.12.2025 | 10:38
Հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2025 | 10:30
Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցում. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 10:11
Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը զղջացել է ՔՊ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին Factor TV-ի եթերում արած իր հայտարարության համար և հետ է կանգնել այդ որոշումից։ Տեղեկությունը Factor TV-ին փոխանցեց ինքը՝ Ասլանյանը, նաև մանրամասնեց, թե ինչո՞ւ «արդարության հետևից մինչև վերջ չգնաց» խմբակցությունից դուրս գալու եղանակով՝ ինչպես ինքը ազդարարել էր։

«Ինչո՞ւ մտափոխվեցիք, պարո՛ն Ասլանյան»,- մեր այս հարցին ի պատասխան՝ նա ասաց․ «Եսիմ, երևի սառը դատողությունը տեղն եկավ»։ Ճշտող հարցին՝ իսկ միգուցե կուսակիցները ճնշե՞լ են՝ արձագանքեց. «Դու քո ասածին հավատո՞ւմ ես»։ Այդուհանդերձ, ինչո՞ւ մտափոխվեց և որոշեց չդադարեցնել ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Հասկացա, որ տաք էր սիրտս, հիմա սառն է ուղեղը։ Մեր կյանքում քի՞չ է եղել, որ մի բան ասել ենք, և հասկացել ենք հետո՝ սխալ է, ու դա փոխել ենք»,- իր նահանջը այսպես արդարացրեց Ասլանյանը։ Անդրադառնալով հարցին՝ գուցե պատգամավորը մտավախություն է ունեցել, որ ՔՊ խմբակցությունից դուրս գալու պարագայում իրեն առնչվող գրագրություններ ևս կհրապարկեին ՔՊ-ից, Ասլանյանն ասաց.«Չէ, ինձ վրա ռուչկեք չկան»։

Հարցրինք նաև՝ ո՞վ իր հետ զրույց ունեցավ Factor TV-ին տված հարցազրույցից հետո, որ ինքը ժամեր անց մտափոխվեց և որոշեց չհեռանալ խմբակցությունից, Ասլանյանը պատասխանեց․ «Ոչ մեկը»։ Իսկ ինչո՞ւ է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել ՔՊ վարչության անդամ Մխիթար Հայրապետյանի ուղարկած տեքստը, ըստ որի՝ Ասլանյանը «մեղա է գալիս» ՔՊ խմբակցությունից հեռանալու մտադրության մասին իր հայտարարությունից՝ պնդելով, թե «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա, և որ իր հայտարարությունը համարում է սխալ եւ էմոցիոնալ:

Ի դեպ, Հակոբ Ասլանյանը, հավանաբար անզգուշության հետևանքով, Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր նաև սքրինշոթ, որում երևում է, որ Մխիթար Հայրապետյանի կողմից է «մեղայական գալու մասին» տեքստը ուղարկվել Ասլանյանին։ Վերջինս այսպես բացատրեց այս միջադեպը՝ հերքելով, թե Հայրապետյանն է տեքստի հեղինակը․

«Ես տեքստը գրելուց հետո Մխիթարի հետ փորձեցի խմբագրել, դա ուղարկեցի իրեն, ինքը հետ ուղարկեց, ես չէի նկատել, դե մի քիչ էլ չեմ տիրապետում, չէի նկատել, որ այնտեղ իր անուն ազգանունն էլ է երևում, բան էի արել․․․»։ Նկատենք, սակայն, որ պատգամավորի այս նկարագրությունը հակասում է իր և Հայրապետյանի չատում գրառումների դասավորությանը։ Մխիթար Հայրապետյանի հարցից հետո, թե իսկապե՞ս Ասլանյանը նման բան է ասել (Հայրապետյանը կից ուղարկել էր նաև Factor TV-ին Ասլանյանի տված հարցազրույցի հղումը), վերջինս այլևս տեքստ չի ուղարկել Հայրապետյանին։ Իր իսկ անպատասխան հարցից հետո Հայրապետյանը միանգամից Ասլանյանին ուղարկել է «մեղայականի մասին» տեքստը։

Չի բացառվում, որ այդ ընթացքում նրանք հեռախոսով կամ այլ հավելվածով են շփվել։ Հակոբ Ասլանյանը այսպես մեկնաբանեց այս դրվագը․ «Քանի որ սխալ էր, բոլորը ջնջել եմ»։ Սակայն Հակոբ Ասլանյանի հրապարակած սքրինշոթում չի երևում, որ ինքը Հայրապետյանին նամակ է ուղարկել և ջնջել։ Ինչպես հայտնի է՝ ֆեյսբուքյան մեսենջերում նշում է հայտնվում, եթե ուղարկված հաղորդագրությունը ջնջվում է։ Չնայած այս փաստին, Ասլանյանը պնդեց, որ ինքը ջնջել է Հայրապետյանին իր ուղարկածը՝ փորձելով մեզ համոզել, որ ոչ թե Հայրապետյանն է իր հրապարակած տեքստի հեղինակը, այլ՝ ինքը․ «Եղել է, բոլորը մնացել են, ես ջնջել եմ մենակ վերջինը»,- ասաց նա։

Օրեր առաջ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել էր, որ իրեն հանդիպել են «ուժեղ տղաներ» և անձնական կյանքի մանրամասները հարազատներին փոխանցելու սպառնալիքով ճնշումներ են գործադրել՝ փորձելով հարկադրել հրաժարվել մանդատից։ Հաշվի առնելով այս հայտարարությունը՝ պարոն Ասլանյանին հարց ուղղեցինք՝ իրեն ինչպե՞ս են ճնշել, որ մտափոխվել է․

«Երկու հատ թնդանոթ էր, հինգ հատ պուլիմյոտ»,- մեր հարցը կատակի տալով՝ Ասլանյանը փորձեց շրջանցել սպառնալիքի ենթարկվելու թեման։ Վստահեցրեց, որ ինքը էլի է «արդարության հետևից գնալու», սակայն հարցազրույցում ցուցաբերած վճռականությունը, վստահաբար, նրա ձայնից և խոսելու տոնից անհետացել էր․

«Ես էլի իմ հարցը կպահեմ, բայց պարզապես հասկացա, որ պետք չէր դա»։ Արդյո՞ք իր այս հետնահանջից Հովիկ Աղազարյանը չի նեղսրտի․ «Ո՛չ, չի նեղանա»։ Պարոն Ասլանյանը նաեւ վստահեցրեց, որ Factor TV-ի հարցազրույցից հետո վարչապետից էլեկտրոնային նամակ չի ստացել։ Ի դեպ, Հակոբ Ասլանյանը պնդեց, որ չի դիտել ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի հարցազրույցը Factor TV-ին, որի ժամանակ վերջինս «դավաճանություն» և «դասալքություն» էր որակել Աղազարյանի և Ասլանյանը պահվածքը, և նշել էր, որ Հակոբ Ասլանյանին ՔՊ խմբակցությունից հեռացնելու որոշում կկայացվի։

Հակոբ Ասլանյանը, դավաճանելու մասին Թորոսյանի մեղադրանքը մեկնաբանելով, ասաց․ «Թող համարի» (նկատի ունի՝ դավաճան)։ Մինչ  պատրաստում էինք այս հրապարակումը, հայտնի դարձավ, որ Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ խմբակցությունից։ Այդ մասին հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը․ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»:

Ռոբերտ Անանյան