Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում

Լուրեր

08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
Բոլորը

Սիրիայի անցումային կառավարության վարչապետ Մուհամեդ ալ-Բաշիրը հայտարարել է՝ ժամանակն է, որ սիրիացիները «վայելեն կայունությունն ու հանգստությունը»՝ նախկին նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իդլիբ նահանգի ապստամբների վարչակազմի նախկին ղեկավար Ալ-Բաշիրը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին այն բանից հետո, երբ Հայաթ Թահրիր ալ-Շամը (HTS) և նրա դաշնակիցները նրան հանձնարարել են կառավարել երկիրը մինչև 2025 թվականի մարտը:

Երեքշաբթի նա նախագահել է Դամասկոսում կայացած հանդիպումը, որը համախմբել է նոր անցումային կառավարության և Ասադի ժամանակաշրջանի նախկին կաբինետի անդամներին՝ քննարկելու իշխանության փոխանցման հարցը:

«Այսօր մենք կառավարության նիստ ունեցանք, մենք հրավիրեցինք հին կառավարության անդամներին և Իդլիբի ու հարակից շրջանների վարչակազմի ղեկավարներին՝ հեշտացնելու աշխատանքը առաջիկա երկու ամիսների ընթացքում, մինչև կունենանք սահմանադրական համակարգ, որը կարող է ծառայել Սիրիայի ժողովրդին։ Մենք այլ հանդիպումներ ունեցանք հաստատությունները վերագործարկելու համար, որպեսզի նրանք կարողանան ծառայել մեր ժողովրդին Սիրիայում»,- ասել է ալ-Բաշիրը Al Jazeera-ին:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի