Բաքուն հետևում է Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին` խորհրդակցություններ անցկացնելով Թուրքիայի հետ. Ադրբեջանի ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Ադրբեջանը հետևում է Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս համատեքստում միաժամանակ խորհրդակցություններ են անցկացվում «եղբայրական Թուրքիայի հետ»։

«Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից հետո կարևոր է երկրում խաղաղության և կայունության վերականգնումը և քաղաքացիական հակամարտության դադարեցումը։ Ադրբեջանի Հանրապետությունը ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և հույս ունի, որ հարցերը կլուծվեն սիրիացի ժողովրդի կամքին համապատասխան, ինչպես նաև՝ ներքաղաքական երկխոսության միջոցով։ Ադրբեջանը եղբայրական Թուրքիայի Հանրապետության և այլ համախոհ գործընկերների հետ պատրաստ է նպաստել սիրիացի ժողովրդի հումանիտար խնդիրների վերացմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է,որ չնայած Սիրիայում Ադրբեջանի դեսպանատուն գոյություն չունի, աշխատանքներ են տարվում Սիրիայում Ադրբեջանի քաղաքացիների թվի և գտնվելու վայրի պարզման ուղղությամբ։ Բաքուն նաև Սիրիայից կշարունակի իր քաղաքացիների հայրենադարձությունը Թուրքիայի տարածքով։

«Ադրբեջանը հուսով է, որ Սիրիայում իրավիճակի կայունացումից հետո Ադրբեջանի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունները կվերականգնվեն, համագործակցությունը կզարգանա փոխադարձ բարեկամության և գործընկերության սկզբունքի հիման վրա»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի