Լևոն Սարգսյանին դեռ հետախուզում են․ լիբանանյան խաղատուն այցելելու մասին լուրը կուսումնասիրվի

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

«Ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ սեպտեմբերի 18-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջհոնի քաղաքի Cazino de Liban հանրահայտ խաղատուն են այցելել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրները` Լևոն և Սաշիկ Սարգսյանները, իսկ նրանց ընկերակցել է լիբանանահայ, նախկին ռամկավար Հարություն Երկանյանը:

Factor.am-ը փորձեց Հատուկ քննչական ծառայությունից պարզել՝ ինչպե՞ս կարող էր քրեական գործով անցնող 3-րդ նախագահի եղբայրը հատել երկրի սահմանը և այս առնչությամբ ի՞նչ տեղեկություն ունի ՀՔԾ-ն։

Մեզ հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունում է գտնվում միայն Լևոն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը․

«Նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 314․ 3-րդ՝ «Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը», և 310․1-ին՝ «Ապօրինի հարստանալը» հոդվածներով։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Այս պահին Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարած է հետախուզում»։

Factor.am-ը փորձեց Ոստիկանությունից պարզել՝ արդյոք մամուլի հրապարակումը, որտեղ նշված է, որ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանին տեսել են  Cazino de Liban խաղատանը դառնալու է ոստիկանության ուսումնասիրման նյութ։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Լևոն Սարգսյանի որոնողական աշխատանքները շարունակվում են. «Ոստիկանությունը օգտագործում է բոլոր միջոցները հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ, իսկ այն հրապարակումը, որն արվել է նրա գտնվելու վայրի վերաբերյալ, ոստիկանությունը կուսումնասիրի»։