6 միլիոն դրամ կբռնագանձվի՝ հօգուտ Երևան համայնքի. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

Լուրեր

26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
Բոլորը

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող հանգստի գոտին վարձակալության է հանձնվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն)․ տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Երևանի քաղաքապետի՝ 2019 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ և 2019 թվականի օգոստոսի 28-ին կնքված՝ հողամասի վարձակալության պայմանագրով վարձակալության է տրամադրվել ընդհանուր 511.36 քմ մակերեսով հողամաս: Հողամասի տարեկան վարձավճարը կազմել է 1 միլիոն 350 հազար դրամ:

Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Երևան քաղաքի բյուջեի մասով առկա է 7 միլիոն 512 հազար դրամի ժամկետանց պարտավորություն: Պարզվել է նաև, որ պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականի օգոստոսի 22-ը, իսկ նույն պայմանագրի 15-րդ կետի համաձայն՝ պայմանագրով վարձակալության իրավունքի ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի մայիսի 22-ը:

Կատարված ուսումնասիրությամբ փաստվել է, որ վերոնշյալ պայմանագրում վարձակալության իրավունքի ժամկետը սահմանվել է ավելի երկար ժամանակահատված, քան ինքնին պայմանագրի գործողության ժամկետը, որպիսի մոտեցումը չի բխում Քաղաքացիական օրենսգրքի պահանջներից:

Համայնքային շահերի նկատմամբ արձանագրված խախտումների պատճառների և դրանց նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ Դատախազության կողմից 2024 թվականի մայիսի 10-ին համապատասխան միջնորդագիր է ուղարկվել Երևանի քաղաքապետարան, ինչին ի պատասխան հայտնվել է, որ ձեռնարկվում են միջոցներ առկա խախտումների վերացման ուղղությամբ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ Ընկերությունը միայն 2019 թվականի օգոստոսին է կատարել 715 հազար դրամի վճարում: 2024 թվականի մայիսի 10-ին համապատասխան նախազգուշացում է հասցեագրվել Ընկերության տնօրենին՝ առկա պարտավորությունը սեղմ ժամկետում կատարելու անհրաժեշտության մասին, սակայն այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:

2024 թվականի հունիսի 21-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ընկերության՝ հօգուտ Երևան համայնքի բյուջեի 7 միլիոն 512 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի վճռով բավարարվել է Դատախազության հայցապահանջը. Ընկերությունից հօգուտ Երևան համայնքի կբռնագանձվի 6 միլիոն դրամ (1 միլիոն 499 հազար դրամի մասով կիրառելով հայցային վաղեմություն, առանձնացնելով այն առանձին վարույթում՝ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 8-ին կայացրել է հայցը մերժելու մասին վճիռ, որի վերաբերյալ դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք):