Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր դերակատարում ունի նաև մարդու իրավունքների կրթությունը․ Անահիտ Մանասյանի ուղերձը

Լուրեր

26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների օրվա առթիվ:

Այսօր` դեկտեմբերի 10-ին, ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ հիմքում ունենալով 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս օրը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա արժանապատվությունը` իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը:

Մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա ջանքեր և հանձնառություն: Դա է համերաշխ, հանդուրժող և իրավունքների հանդեպ հարգանքով լի հասարակություն ձևավորելու գրավականը։

Այդ առումով պետությունն ունի առանցքային դեր. այն պարտավոր է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք՝ հիմնվելով իրավունքի գերակայության և մարդակենտրոն արժեքների վրա։ Կարևոր է նաև բոլորիս ջանքերի համատեղումը՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման պատշաճ համակարգի տեսանկյունից կարևոր դերակատարում ունի նաև մարդու իրավունքների կրթությունը։ Պետք է լրջագույն քայլեր ձեռնարկվեն նշված ոլորտում կրթությունը կատարելագործելու ուղղությամբ։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար աշխատանքը, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Հույս ունեմ, որ իմ և աշխատակազմիս ամենօրյա գործունեությունը նպաստում է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ կյանքի իրավունքի երաշխավորմանը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ կարողանանք համատեղ ուժերով ձևավորել իրավունքի գերակայության վրա կառուցված հասարական միջավայր»։