Արայիկ Հարությունյանն՝ իր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին
Քաղաքականություն
20.09.2018 | 15:08Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ իր հրաժարականի մասին լուրերին։ «Բարևեք լուր գրողին»,- ասաց նախարարը և հավելեց, որ այդ լուրին արդեն անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում։
Դիտարկմանը՝ որ որպես նախարար իրեն չի արդարացնում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Սա այն ոլորտն է, որտեղ արդյունքները երևում են մեկ-երկու տարի հետո»:
Հիշեցնենք, որ օրերս մամուլը գրել էր, որ նախարար Արայիկ Հարությունյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա իր պաշտոնին, քանի որ Կառավարությունում դժգոհ են նրա աշխատանքից։