Ինչ վիճակում են Սիրիայի հայերը․ Հալեպից վերջին նորությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Սիրիայում բնակվող հայերի շրջանում անորոշություն և սպասողական տրամադրություններ են, մարդիկ աշխատանքի չեն կարողանում գնալ, Factor TV-ի հետ զրույցում ասում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

Երեկ սիրիացի զինյալները գրավել են Դամասկոսը, ինչից հետո երկիրը 24 տարի ղեկավարած նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ Առավոտյան հայտնի դարձավ, որ նա ընտանիքի հետ Մոսկվայում է։ 

Ապստամբները մի քանի օրվա մեջ վերահսկողության տակ վերցրին Հալեպը, որից հետո շարժվեցին դեպի մայրաքաղաք Դամասկոս։ Զարմիկ Պողիկյանի խոսքով՝ այս պահին Հալեպում զինյալներ չկան։ Մարդիկ սկսել են դուրս գալ տներից, սակայն մութն ընկնելուն պես տուն են վերադառնում։ Այս պահին երկրում ժամանակավոր կառավարության ձևավորման գործընթացներ են, այնուհետև ընտրություններ պետք է անցկացվեն։ 

Factor TV-ի տեղեկություններով՝ կան շրջաններ, որտեղ լուրջ է սննդի հարցը։ Միաժամանակ, ապստամբները շրջում են տներով՝ զինվորների գտնելու նպատակով։ Մեր զրուցակցի խոսքով՝ զինված ընդդիմությունը խոստացել է, որ չեն վնասի Ասադի բանակի զինվորներին, եթե նրանք հանձնեն իրենց զինվորական քարտերը, բայց Հալեպում մարդկանց տներ մտնելու դեպքեր հայտնի չեն։

Նոյեմբերի 29-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարեց, որ Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ամբողջ անձնակազմը ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան Սիրիայում տիրող իրավիճակի կտրուկ սրման պատճառով։  

Իսկ ԱԳՆ-ն երեկ հայտնեց, որ Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։  Գերատեսչությունը նաև նշել էր, որ Սիրիայի հայերի «տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է»։ 

Ազգային առաջնորդարանն էլ կոչ է անում Սիրիայում ապրող հայերին զուսպ և զգուշավոր լինել տեղի ունեցող փոփոխությունների փուլում և բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։

Ավելի վաղ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել էին, որ Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ: Դեկտեմբերի 14-ին նախատեսվում էր տարհանվող առաջին խմբի ժամանումը Հայաստան։ Այսօր հանձնակատարի գրասենյակից Factor TV-ին հայտնեցին, որ Դամասկոսի օդանավակայանի փակ լինելու պատճառով,դեռևս պարզ չէ, թե երբ և ինչպես կիրականացվի առաջին խմբի ժամանումը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան