Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցները սպառնալից զանգեր են ստանում

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության դեմ ցույցերին մասնակցած քաղաքացիները սոցցանցերի միջոցով հայտնում են, որ իրենց զանգահարում են անհայտ անձինք և սպառնում։ Նման զանգեր է ստացել վերջին օրերին Թբիլիսիում ակցիաներ կազմակերպող «Դայտով» խմբի հիմնադիրներից Իլյա Գլոնտին։

«Ասացին, որ կոտրված ոսկորներով ինձ տուն կբերեն»,- հայտնել է Գլոնտին։

Նման սպառնալիքներ է ստացել նաև բողոքի ակցիաների մեկ այլ ակտիվ մասնակից՝ «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի անդամ Վանո Գոմուրաշվիլին։

«Ինձ զանգահարեցին ու հարցրին՝ որտե՞ղ ես։ Հետո սկսեցին վիրավորել, ասացին, որ անպայման կգտնեն ու կծեծեն, հետո անջատեցին հեռախոսը»,- «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանն ասել է Գոմուրաշվիլին։

Մթավարի հեռուստաալիքի լրագրող Էկա Կվեսիտաձեին նույնպես զանգահարել են անհայտ հեռախոսահամարներից, սակայն նա որոշել է չպատասխանել անհայտ համարներից հեռախոսազանգերին, գրում է Գրուզիա օնլայնը։

Նշենք, որ նման իրավիճակ է եղել նաև 2024 թվականի մայիսին, երբ հազարավոր մարդիկ փողոցներում բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի