Թուրքիայի ԱԳ նախարարը Սիրիայում նոր ներառական կառավարություն ստեղծելու կոչ է արել

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում դեսպանների 15-րդ համաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում նոր դարաշրջան է սկսվել, և որ սիրիական ընդդիմության հաղթանակը հույսի շող է, գրում է Turkiye today-ը։

Ֆիդանը կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Սիրիայի ժողովրդին՝ ընդգծելով Թուրքիայի շարունակական հանձնառությունը՝ ապահովելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը, քաղաքական միասնությունը և կայունությունը։

«Սիրիայում երեկվա զարգացումները մեզ հույսի շող են տվել։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային դերակատարները, հատկապես՝ ՄԱԿ-ը, օգնության ձեռք մեկնեն Սիրիայի ժողովրդին և կաջակցեն ներառական կառավարության ստեղծմանը: Մենք ի սկզբանե ասել ենք, որ Սիրիայում կայուն լուծում, խաղաղություն և կայունություն հնարավոր է ձեռք բերել միայն ազգային հաշտեցման միջոցով: Սակայն, չնայած մեր բոլոր ջանքերին և տրված հնարավորություններին, ռեժիմը չի հաշտվել իր ժողովրդի հետ։ Մասնավորապես, այն, որ վարչախումբը դրականորեն չարձագանքեց մեր նախագահի կոչերին, հանգեցրեց իրադարձությունների, որոնք ցույց տվեցին, թե որքան ճիշտ էինք մենք»,- հայտարարել է Ֆիդանը։

Նա նաև նշել է Թուրքիայի տեսլականը խաղաղ և ներառական Սիրիայում, որտեղ բոլոր էթնիկ և կրոնական խմբերը ներդաշնակորեն գոյակցում են։

«Մենք հուսով ենք տեսնել Սիրիա, որը  կկառավարվի ներառական և կապրի խաղաղության մեջ: Մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ աջակցությունը վերակառուցման և կայունության համար։ Մենք ցանկանում ենք տեսնել Սիրիա, որտեղ տարբեր էթնիկ և կրոնական խմբեր ապրում են խաղաղության մեջ, ցանկանում ենք տեսնել նոր Սիրիա, որը լավ հարաբերություններ կունենա իր հարևանների հետ և խաղաղություն ու կայունություն կբերի իր տարածաշրջանին։ Մենք պատրաստ ենք դրա համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Այդ նպատակով պահպանում ենք անհրաժեշտ երկխոսությունն ու համակարգումը բոլոր կողմերի, հատկապես՝ տարածաշրջանային դերակատարների հետ։ Թույլ չտալով ԻԼԻՊ-ին և PKK-ին օգուտ քաղել ստեղծված իրավիճակից՝ մենք թույլ չենք տա, որ Սիրիան դառնա ահաբեկչության ապաստարան։ Մենք կշարունակենք այդ ուղղությամբ աշխատել վճռականորեն»,- հայտարարել է Հաքան Ֆիդանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի