Իսրայելական բանակը կարող է հարվածել Եմենին․ Kan

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուսումնասիրում է Եմենի տարածքին հարված հասցնելու տարբերակը, որն «ավելի ցավալի ազդանշան» կհղի, քան Իսրայելի ռազմաօդային ուժերի նախորդ հարվածները։ Kan պետական հեռուստառադիոկայանին այս մասին ասել է Իսրայելի անանուն բարձրաստիճան պաշտոնյան։

Նշվում է, որ հնարավոր հարվածը կլինի հրեական պետության պատասխանը Եմենի մի մասը վերահսկող հութիների «Անսար Ալլահ» շարժման՝ Իսրայելի տարածքը հրետակոծելու շարունակական փորձերին։ Վերջին երկու օրվա ընթացքում Եմենից երկու բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։

Գազայի հատվածում հակամարտության սրացումից հետո «Անսար Ալլահը» հայտարարել է Իսրայելի ուղղությամբ կրակ արձակելու և նրա հետ կապված նավերն արգելափակելու մտադրության մասին, ներառյալ՝ Կարմիր ծովի ջրերում և Բաբ էլ-Մանդեբ նեղուցում: Ի պատասխան այս սպառնալիքների՝ իսրայելական բանակը երկու անգամ օդային հարվածներ է հասցրել Եմենին՝ հուլիսին և սեպտեմբերին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի