ՌԴ-ն ապաստան է տրամադրել Ասադին․ նա ընտանիքի հետ Մոսկվայում է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա։Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի աղբյուրը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել, գրում է Meduza-ն։

«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով՝ ռուսական իշխանությունները ապաստան են տրամադրել Ասադին և նրա ընտանիքին՝ «ելնելով մարդասիրական նկատառումներից»։

«Ռուս պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության առաջնորդների հետ, որոնք երաշխավորել են Սիրիայում ռուսական ռազմակայանների և դիվանագիտական ​​հաստատությունների անվտանգությունը։ Մենք հուսով ենք, որ կշարունակենք քաղաքական երկխոսությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի շահերի ու Ռուսաստանի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն իր աղբյուրի հայտարարությունը։

Ավելի վաղ չէր հաղորդվում, թե որտեղ է գտնվում Ասադը։ ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի 8-ի հայտարարել էր, որ Սիրիայի նախկին նախագահը «սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ» բանակցություններից հետո որոշել է լքել իր պաշտոնը և հանձնարարել է «խաղաղ կերպով փոխանցել իշխանությունը»։ Reuters-ի սիրիական աղբյուրները դեկտեմբերի 8-ի առավոտյան հայտնել էին, որ Ասադը «մեծ հավանականությամբ» կարող էր զոհված լինել ավիավթարի հետևանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի