Սիրիայի ճակատագիրը պետք է որոշվի առանց արտաքին միջամտության․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշվի բացառապես այս երկրի ժողովրդի կողմից՝ առանց արտաքին միջամտության կամ ճնշման։ Այս դիրքորոշումը արտահայտվել է՝ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները․ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։

«Իրանը կարևորում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը, ահաբեկչական հարձակումների կանխարգելումը և ազգային երկխոսության նախաձեռնումը։ Այս երկխոսությունը պետք է ներառի սիրիական հասարակության բոլոր շերտերին՝ նպաստելով ներառական կառավարության ձևավորմանը, որը կարտացոլի ողջ սիրիացի ժողովրդի շահերը։

Հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին՝ Իրանը վերահաստատում է իր աջակցությունը Սիրիայում քաղաքական գործընթացի առաջմղմանը և ընդգծում ՄԱԿ-ի հետ շարունակական համագործակցության կարևորությունը»,- նշված հաղորդագրությունում։

Նախարարությունը նշել է նաև, որ այս ժամանակահատվածում անհրաժեշտ է պաշտպանել Սիրիայի բոլոր քաղաքացիների անվտանգությունը, կրոնական սրբավայրերի սրբությունը, ինչպես նաև դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկները՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Իրանի և Սիրիայի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները երկար պատմություն ունեն, և ակնկալվում է, որ դրանք կշարունակեն զարգանալ՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա։

Իրանը Սիրիան համարում է տարածաշրջանում առանցքային և ազդեցիկ երկիր և ընդգծում է, որ ջանք չի խնայի երկրում անվտանգության և կայունության վերականգնման համար։ Նա պատրաստ է շարունակել խորհրդակցությունները տարածաշրջանի և միջազգային գործընկերների հետ՝ նպաստելով Սիրիայի ապագայի կայուն զարգացմանը։

Նախարարությունը նաև շեշտել է, որ իր գործողություններն ու դիրքորոշումները կհամաձայնեցվեն Սիրիայում ու տարածաշրջանում զարգացումների և ազդեցիկ խաղացողների պահվածքի հետ։