Բլինքենը հանդիպել է հետխորհրդային երկրների քաղհասարակության ներկայացուցիչների հետ․ քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Մալթայում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ադրբեջանի քաղհասարակությունը ներկայացրել է քաղաքական էմիգրանտ, իրավապաշտպան Էմին Հուսեյնովը։ Նա ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, որ հանդիպման ընթացքում պատմել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման, ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունների, իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի վերջին կալանավորման մասին։

Հուսեյնովի խոսքով՝ Բլինքենը տեղյակ է եղել Սաֆարովի կալանավորումից և նշել է, որ Վաշինգտոնում տագնապով են հետևում Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալված անձանց գործերին։ Նա նշել է, որ իրավապաշտպանների և լրագրողների ավանդական ձերբակալությունների հետ մեկտեղ՝ Ադրբեջանում նոր միտում է ի հայտ եկել՝ հետապնդում են նաև «հակապատերազմական ակտիվիստներին»:

Հուսեյնովը հանդիպմանն ասել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ԱՄՆ ինստիտուցիոնալ և քաղաքական աջակցությունն Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Դա կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների առաջմղմանն ուղղված ջանքերի արդյունավետության բարձրացման համար: Հուսեյնովը նաև Բլինքենին խնդրել է ուշադրություն հրավիրել Եվրամիության երկրների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքներին աջակցելու մեծացման անհրաժեշտության վրա։

Ըստ համացանցում տարածված լուսանկարների՝ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Հավելենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունն իր մտահոգությունն էր հայտնել հայտնի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի ձերբակալման կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի