Հ1-ում տեսաձայնագրմամբ բանավեճը ես համարում եմ վիրավորանք թեկնածուների հանդեպ․ Նաիրա Զոհրաբյանը Հայկ Մարությանին դեմ առ դեմ բանավիճելու ևս մեկ առաջարկ արեց

Լուրեր

25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:22
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
Բոլորը

Առաջին ալիքի «Խաղի կանոններ» դեբատային հեռուստածրագիրը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով հրավիրել է քաղաքապետի 12 թեկնածուներին, որոնցից այս պահի դրությամբ համաձայնել են դեբատին մասնակցել տասը։

Հաղոդմանը չեն մասնակցի «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը և իր համաձայնությունը չի տվել նաև Նաիրա Զոհրաբյանը՝ «Ծառուկյան» դաշինք։

Վերջինս այսօր լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե որոնք են բանավեճի առաջարկից հրաժարվելու իր պատճառները․ «Բանավեճի թեմա ես ունեմ միայն և բացառապես «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ, ինչու եմ սա ասում, որովհետև հարգարժան Հ1 հեռուսատաընկերությունը տեղեկացրել է, որ այսօր տիկին Զոհրաբյանը չի գնալու բանավեճի։ Ես սա նաև որպես նախկին լրագրող եմ ասում, որ աբսուրդ է, դուք երբևէ տեսե՞լ եք բանավեճ՝ նախնական տեսաձայնագրմամբ։ Դա, կարծում եմ, վիրավորանք է թեկնածուներից յուրաքանչյուրի հասցեին։ Բանավեճ ասելով՝ ես հասկանում եմ ուղիղ եթերով, իսկ տեսաձայնագրմամբ բանավեճը ես համարում եմ վիրավորանք թեկնածուների հանդեպ»,- հայտարարեց Զոհրաբյանը։

Քաղաքապետի թեկնածուն նաև նշեց, թե որն է պատճառը, որ ինքը միայն Մարությանի հետ է ցանկանում բանավիճել․ «Հայկ Մարությանը միակն էր, որ հայտարարեց՝ մեր դեմ խաղ չկա, Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, որն ասաց՝ մենք սև ենք, մյուսներդ սպիտակ եք։ Միակ քաղաքական թիմն է, որ ասում է՝ գալու ենք, հաղթելու ենք, ջախջախելու ենք»։

Այդուհանդերձ՝ Զոհրաբյանը Հայկ Մարությանին կրկին հրավիրեց բանավեճի, ասաց այս անգամ նրա գործը կհեշտացնի՝ բանավեճի օրակարգը թողնելով նրա ընտրությանը․ «Տեսաձայնագրմամբ բանավեճը ես հասկանում եմ ընդամենը, որ Հ1-ը սպասարկում է թեկնածուներից մեկի օրակարգը, շահը։ Քանի որ ես երբևէ որևէ բանավեճից չեմ խուսափել, ձեր միջոցով նորից դիմում եմ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուին՝ հեշտացնում եմ խնդիրն իր համար, պատրաստ եմ ընդունել բանավեճի Ձեր օրակարգը։ Օրերս հետևեցի՝ կարևոր դատողություններ էիք անում ԼՂ-ի հարցով․ մասնավորապես ասացիք, որ ԼՂ-ի հարցը պետք է լուծվի։ Պատրաստ եմ ԼՂ-ի հարցի կարգավորման բոլոր մոդելների, բոլոր կոնցեպտուալ առաջարկների վերաբերյալ ձեզ հետ բանավիճել։ Հարգելի՛ թեկնածու, օրակարգը ընտրեք դուք, կուզեք՝ քաղաքական, տնտեսական, կուզեք՝ բացառապես երևանյան հիմնախնդիրների, կուզեք՝ ավելի եմ հեշտացնում խնդիրը՝ մշակութային։ Եթե դուք գտնում եք, որ այն, ինչ դուք ներկայացնում եք հանրությանը՝ Ազիզյաններ, սուպերմամաներ, դա արվեստ և մշակույթ է, պատրաստ եմ որպես կինոգետ բանավիճել։ Բայց միայն և բացառապես ձեզ հետ և միայն և բացառապես ուղիղ եթերում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Լիլիթ Շաբոյան