ՀՀ նախագահը Ստեֆան Դիոնին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան, ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ջանքերը՝ ուղղված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև սերտ համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների արդյունավետ փոխգործակցության և առևտրատնտեսական կապերի խթանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում հանրապետության նախագահը շեշտել է հարևանների հետ բարիդրացիական և կարգավորված հարաբերություններ հաստատելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը:

Հանդիպման ավարտին հանրապետության նախագահը Ստեֆան Դիոնին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: