Ակտիվ բանակցություններ են տարվում, որ Գյումրին նոր տոնածառ ունենա․ վարչապետի աշխատակազմ

Լուրեր

08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
Բոլորը

Ավելի քան մեկ ամիս Գյումրին քաղաքապետ չունի, իսկ Ամանորին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել։ Խորհրդարանում պատգամավորները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էին՝ Գյումրիում տոնածառ կտեղադրվի՞, վարչապետը վստահեցրել էր, որ տոնածառ անպայման կտեղադրվի։

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին՝ պարզելու ի՞նչ բյուջեով է տեղադրվելու տոնածառը և ո՞րքան գումար է հատկացվելու։

Արմեն Խաչատրյանից ստացել ենք պատասխան, որ Գյումրիում նոր տոնածառ տեղադրելու և զարդարելու համար ակտիվ բանակցություններ են ընթանում ՀՀ-ում նման ծառայություն մատուցող ընկերությունների հետ:

«Ճշգրտվում են ծառայության մատուցման գնային առաջարկները և կազմվում են ծառայությունների տեխնիկական բնութագրերը: Դիտարկվում են նաև արտերկրից տոնածառ ներկրելու հնարավորությունները»,- հայտնել է Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ այս տարի սեպտեմբերի 10-ին, երբ դեռ Գյումրին համայնքապետ ուներ, ավագանին հաստատեց նախագիծը, որ համայնքի բյուջեից 68 միլիոն դրամ տրամադրվի տոնածառի գնման, 7 միլիոն դրամ էլ՝ Ամանորի հին դեկորների նորոգման ու նոր զարդարանքների ձեռք բերման համար։

Որ Գյումրին նոր տոնածառ կունենա, անցած տարի ասել էր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Գյումրու կենտրոնական հրապարակում տեղադրված տոնածառը 2015 թվականին ուժեղ քամուց շուռ էր եկել, և հիմնական կոնստրուկցիան վնասվել էր։

 

Արփի Հակոբյան