Մեր զորքերը ձեռնարկում են բոլոր միջոցները տարածաշրջանում կայունության համար․ Թուրքիայի ՊՆ-ն՝ Սիրիայում զարգացումների մասին

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Թուրքիայի ՊՆ մամուլի  խոսնակ, կոնտր-ծովակալ Զեքի Աքթյուրքը ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈւ-ն անխափան և հաջողությամբ շարունակում է գործողությունները՝ երկրի ներսում և սահմանին բոլոր տեսակի սպառնալիքների և վտանգների, հատկապես՝ «PKK/KCK/PYD-YPG, ԴԱԻՇ և FETO ահաբեկչական կազմակերպությունների դեմ», գրում է Անադոլուն։

Նա հայտարարել է, որ Հալեպի շրջանում ընդդիմադիր խմբավորումների նախաձեռնած գործողություններին և դրա հետ կապված զարգացումներին ուշադրությամբ հետևում են։

«Մեր զորքերի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար, և տարածաշրջանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությունն ու համակարգումը շարունակվում է գործընթացի սկզբից ի վեր։ Վերջին զարգացումները և ստեղծված իրավիճակը խնդիրներ են, որոնք երկար ժամանակ չեն լուծվել ընդդիմության պահանջների և ռեժիմի կողմից դրանք հաշվի չառնելու պատճառով, և որոնք բխում են Սիրիայի ներքին դինամիկայից»,- ասել է Աքթյուրքը։

Նա նշել է, որ Անկարան հետևում է Սիրիայի հյուսիսում ձեռք բերված պայմանավորվածություններին և ակնկալում է, որ մյուս կողմն էլ կկատարի դա։

«Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը, թույլ չենք տա, որ PKK/YPG ահաբեկչական կազմակերպությունը, որը լուրջ վտանգ է ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և մեր տարածաշրջանի անվտանգության համար, շահի տարածաշրջանում անկայունությունից»,- ասել է Թուրքիայի ՊՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին իսլամիստ ապստամբների կոալիցիան Հայաթ Թահրիր ալ-Շամի (HTS) գլխավորությամբ, որը վայելում է Թուրքիայի աջակցությունը, անսպասելի հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ երկրի նախագահ Բաշար Ասադի բանակի դիրքերի վրա։ Զինյալները գրավել են Հալեպը, ինչպես նաև մի շարք բնակավայրեր, ինչպես նաև ռազմավարական նշանակության Համա քաղաքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի