«Սպայկա»-ն նվեր ստացած հողի վրա 88 մլն ԱՄՆ դոլարի ներդրումով ջերմոց կկառուցի․ Կառավարությունը նախագիծը հաստատեց պայմանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կառավարության սեպտեմբերի 20-ի նիստում գործադիրը հավանություն տվեց «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հեկտար կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրի ֆինանսավորման և  ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետների, ինչպես նաև ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցով էլեկտրաէներգիայի մատակարարմամբ պայմանավորված ներդրումային ծրագրի ինժեներատեխնիկական առաջարկում համապատասխան փոփոխություններ կատարելու  մասին որոշման նախագծին։

Նախատեսվող փոփոխությամբ՝  88 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականը ամայացած 60 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700  մշտական աշխատատեղ, կընդլայնվի ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։

Ծրագիրն իրականացնող  «Սպայկա» ՍՊԸ-ն Երևանի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 50 հեկտար մակերեսով կիսափակ ջերմոցային համալիրի ու բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում հաշվի առնելով էներգակիրների հասանելիության սահմանափակումները վերանայել է ծրագրի տեխնիկական լուծումները և մատակարար ընկերության հետ համաձայնեցրել ՀՀ կառավարության  վերը նշված որոշման մեջ նախատեսված ներդրումների չափին համապատասխան տեխնիկական լուծումներ:

Ներդրումային ծրագրի հետ կապված կառավարության անդամները հնչեցրին մտահոգություններ, որ հնարավոր է Երևան ՋԷԿ-ը չկարողանա ընկերությանը տրամադրել համապատասխան էներգիա, հետևաբար  հստակեցնել է պետք՝ արդյոք ներդրումներ արվելու են, որպեսզի սխալ եզրակացությունների չգան։

Փոխվարչապետ ՄՀեր Գրիգորյանն էլ առաջարկեց ներդրումային ծրագիրը հաստատել, իսկ եթե 88 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը չկատարի տվյալ ընկերությունը, ապա նվիրաբերված հողատարածքը պետք է ետ վերադարձնի։

 

Նշենք, որ հողը նվիրաբերել է Նորագավիթ համայնքը։

 

Մանրամասները՝ տեսանյութում