Միջազգային պատվիրակությունը Թուրքիայից թույլտվություն է խնդրել՝ հանդիպել քրդերի բանտարկված առաջնորդի հետ

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

Միջազգային պատվիրակությունը, ներառյալ՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) օրենսդիրները, դիմել է Թուրքիայի Արդարադատության նախարարություն՝ թույլտվություն ստանալու հանդիպել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, գրում է Turkish Minute-ը։

Պատվիրակությունը կազմում են քաղաքական գործիչներ, լրագրողներ և ակտիվիստներ, որոնք ցանկանում են հանդիպել  Իմրալը կղզու խիստ ռեժիմի բանտում 1999 թվականից բանտարկված Օջալանին։ Միջազգային պատվիրակության անդամներից են Եվրոպական ձախ կուսակցության նախագահ Վալտեր Բայերը, Կանաչ ձախերի ղեկավար Ֆրանչեսկա Գհիրան, Իտալիայի Աշխատանքի գլխավոր համադաշնությունից Կատերինա Պոստերինոն, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ Ռաֆայել Պրայմեն և Յակոբ Միգենդան, գերմանական ձախ կուսակցությունից Յուսուֆ Կարաչելիքը, լրագրողներ Բենեդետա Ռոսսին և Դանիելա Գալիին:

DEM կուսակցության պատգամավոր Սալիհե Այդենիզը դիմումը ներկայացնելուց հետո նշել է, որ միջազգային պատվիրակությունը քննարկումներ կանցկացնի տարբեր կառույցների հետ՝ հիմնվելով Օջալանի՝ որպես քրդական հարցի լուծման առանցքային դերի վրա:

«Քրդական հարցի ժողովրդավարական լուծման համար պետությունն այժմ պետք է տեսնի խաղաղության հասնելու՝ Օջալանի վճռականությունը»,- հավելել է պատգամավորը։

Իտալացի լրագրող Բենեդետա Ռոսսին ասել է, որ Օջալանի ձայնը լսելն այս գործընթացում «կենսական նշանակություն ունի»։

«Իմրալը կղզում 25 տարի մեկուսացման պայմաններում գտնվող Օջալանի անքակտելի իրավունքների խախտումը հակասում է ազգային և միջազգային իրավական շրջանակներին։ Մենք կարծում ենք, որ Աբդուլլահ Օջալանի ներդրումը կարևոր է թուրքական կառավարության և քրդական համայնքների միջև երկխոսության ու փոխըմբռնման դյուրացման գործում»,- ասել է լրագրողը։

Խումբը պահանջել է Օջալանին ազատ արձակել բանտից և սկսել խաղաղ բանակցությունները։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ասել է, որ նախարարությունը կպատասխանի DEM կուսակցության համանախագահներ Թուլայ Հաթիմողուլլարիի և Թունջեր Բաքիրհանի կողմից անցած շաբաթ ներկայացված նմանատիպ դիմումին «ողջամիտ ժամկետներում»։

Թուրքիան քննարկում է PKK-ի հետ նոր խաղաղության գործընթացի հավանականությունը՝ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի կոչից հետո:

Ավելի վաղ Էրդողանի դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին առաջարկել էր վերանայել Աբդուլլահ Օջալանի ցմահ ազատազրկման պայմանները, եթե քուրդ զինյալների առաջնորդը համաձայնի հայտարարել արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) լուծարման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի