Կան բոլոր հիմքերը պնդելու, որ ԿԺԴՀ-ն միջուկային տեխնոլոգիաներ է ստանում ՌԴ-ից․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հյուսիսային Կորեան օգնություն է ստանում Ռուսաստանից միջուկային ծրագրի զարգացման հարցում։ Այս մասին Մարկ Ռյուտեն Բրյուսելում ասել է AFP-ին։

«Հիմա ես չեմ պատրաստվում հետախուզական տեղեկատվություն տրամադրել, բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ միամիտ լինել պետք չէ։ Եվ հիմա ես խոսում եմ այս մասին, քանի որ բոլոր հիմքերը կան ասելու, որ միջուկային և հրթիռային տեխնոլոգիաները մատակարարվում են Հյուսիսային Կորեա։ Սա վտանգ է ստեղծում, որ Հյուսիսային Կորեան սպառնալիք կդառնա ոչ միայն մեզ համար այստեղ, այլ նաև ԱՄՆ-ի և Կանադայի և, իհարկե, տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի համար»,- ասել է նա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան զգալիորեն ամրապնդել են իրենց ռազմական կապերը վերջին ամիսներին՝ հարցեր առաջացնելով այն մասին՝ արդյո՞ք Հյուսիսային Կորեայի ռեժիմը սկսել է հասանելիություն ունենալ ռուսական ռազմական տեխնոլոգիաներին։

Այս տարվա հունիսին Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ The New York Times-ն այդ ժամանակ գրել էր, որ պայմանագրի շրջանակում Մոսկվայի կողմից խոստացված տեխնոլոգիական օգնությունը նշված չէ համաձայնագրում, բայց եթե այն ներառի տեխնոլոգիաներ, որոնք Կիմ Չեն Ընը ձգտում է բարելավել, դա կօգնի ԿԺԴՀ-ին միջուկային մարտագլխիկ մշակել:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի